Սերտիֆիկացված առցանց դասընթաց

Salon Pro
Գեղեցկության և ՍՊԱ սրահի արդյունավետ կառավարման առցանց դասընթաց

Ամբողջական դասընթաց փորձառու և սկսնակ ադմինիստրատորների, մենեջերների և տնօրենների համար:

Գնել ամբողջ դասընթացը

փոխանցումով կամ IDram-ով գնելու համար գրեք մեր էջին

Փորձառու դասավանդողներ
Որակյալ նյութեր

14

դաս/օր

4

շաբաթ

195

րոպե

78

հարց

Գերհագեցած նյութ

Salon Pro դասընթացը ներառում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից սրահի աշխատանքը լիարժեք կառավարելու համար:

Սկսնակների և փորձառուների համար

Անկախ նրանից` նոր եք այս ոլորտում, թե ունեք տարիների փորձ, դասընթացը կօգնի Ձեզ ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ:

Ժամանակակից լուծումներ

Դասընթացը տրամադրում է սպասարկման, ավտոմատացման, պրոցեսների ներդրման, հաշվետվությունների և այլ առաջատար լուծումներ, որոնք հիմնված են թե՛ տեղական և թե՛ արտասահմանյան փորձի վրա:

Ինչո՞ւ ընտրել հենց Salon Pro դասընթացը

Այս դասընթացը լավագույն հնարավորությունն է գեղեցկության և խնամքի ոլորտի բիզնեսների կառավարման ժամանակակից մեթոդներին ծանոթանալու համար:

Գնել հիմա

փոխանցումով կամ IDram-ով գնելու համար գրեք մեր էջին

Հատուկ գին` 19,500դր. 65,000դր.

Ազատ և ճկուն գրաֆիկ

Կմասնակցեք դասընթացին Ձեզ հարմար ժամի: Կկազմեք Ձեր գրաֆիկը:

Պրակտիկ վարժություններ

Կամրապնդեք ստացված գիտելիքները թեստերի և պրակտիկ վարժությունների միջոցով:

Ավարտական սերտիֆիկատ

Դասընթացի ավարտին կստանաք մասնակցությունը հավաստող սերտիֆիկատ:

Հասանելի ցանկացած վայրից

Կսովորեք Ձեզ հարմար վայրից: Ձեզ ընդամենը անհրաժեշտ է համացանցին միացված համակարգիչ:

Դասընթացի մասին

Տնօրենների և հիմնադիրների համար

Ավարտելով այս դասընթացը` Դուք կտիրապետեք գերազանց սպասարկման գաղտնիքներին, սրահի ավտոմատացման և պրոցեսների օպտիմիզացիայի հնարքներին:
Սովորեք սրահի կառավարման արդիական մեթոդներին և ավելացրեք Ձեր բիզնեսի եկամուտը:


Ադմինիստրատորների և մենեջերների համար

Դարձեք պահանջված մասնագետ արագ զարգացող ոլորտում: Գեղեցկության ոլորտում գործող 5 սրահներից 4-ը ունեն հմուտ ադմինիստրատորի և մենեջերի կարիք:

Մասնակցելով այս դասընթացին` Դուք ձեռք կբերեք գիտելիքների և հմտությունների մեծ պաշար, որը կօգնի Ձեզ սկսել կարիերան կամ աճել մասնագիտորեն այս ոլորտում` դառնալով անփոխարինելի մասնագետ: Ժամանակակից սրահում ադմինիստրատորը/մենեջերը հանդիսանում է կարևորագույն օղակը հաճախորդի, մասնագետի և բիզնեսի միջև:

Դասընթացի արժեքը` 65,000դր.

Ձեռք բեր դասընթացը հիմա 19,500դր. հատուկ գնով

փոխանցումով կամ IDram-ով գնելու համար գրեք մեր էջին

Մինչև գնի բարձրացումը մնացել է`

Բանկային փոխանցմամբ կամ IDram համակարգով վճարելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ` գրելով մեր ինստագրամյան էջին

SalonSpa

Մեր փորձառու դասավանդողները

Հրաչուհի Առաքելյան

Հաճախորդի գերազանց սպասարկում, աշխատանքային պրոցեսներ, հաճախորդի հոգեբանություն

Հրաչուհին ունի 12+ տարվա փորձ հաճախորդների սպասարկման և դրան առնչվող ոլորտներում: Որպես առաջատար և Հայաստանում ինովացիոն գեղեցկության սրահի հիմնադիր` նա ձևավորել է սպասարկման կատարելության իր սկզբունքները և մոտեցումները: Հանդիսանալով փորձառու և պրակտիկ հոգեբան` Հրաչուհին հաճախորդի սպասարկմանը նայում է նաև խորը հոգեբանական վարքագծային տեսանկյունից:

Ալեքսանդր Ադամյան

Բիզնես ավտոմատացում, պրոցեսներ, հաշվետվություններ, օպտիմիզացիա

Ալեքսանդրն ունի 18+ տարվա մասնագիտական փորձ և վերջին 12 տարիներին զբաղվում է սեփական բիզնեսներով և հանդիսանում է 5 կազմակերպությունների համահիմնադիր: Այդ բիզնեսները տարբեր ոլորտներից են` տպագրություն, ՏՏ կազմակերպություն, գեղեցկության սրահ, սրտարտափներ և կոնֆերանսների կազմակերպում: Ալեքսանդրի խորին համոզմամբ ցանկացած բիզնեսի աճի և զարգացման կարևորագույն մասը կազմում է բիզնես ավտոմատացումը և պրոցեսների ներդրումը:

Հաճախակի տրվող հարցեր

Ո՞ւմ համար է այս դասընթացը

Այս դասընթացը նախատեսված է թե՛ ոլորտում փորձ չունեցող սկսնակների, թե՛ փորձառու և ոլորտին տիրապետող մասնագետների համար (մասնավորապես ադմինիստրատորներ, մենեջերներ, տնօրեններ և հիմնադիրներ):

Ի՞նչ է սովորեցնում այս դասընթացը

Դասընթացը ընդգրկում է սրահի աշխատանքին առնչվող բոլոր գործառույթները` հաճախորդների սպասարկում, պրոցեսներ և ավտոմատացում, տեխնիկական և սպասարկման խնդիրների լուծում, աշխատանքի կազմակերպում, գրանցումների վարում, վաճառքների իրականացում, պահետսի վերահսկում և այլն:

Ի՞նչ համակարգ է օգտագործվում դասընթացի ընթացքում

Դասընթացի գործնական հատվածում օգտագործվում է SalonSpa CRM (RetentionForce) «ամբողջը մեկում» սրահների կառավարման ժամանակակից համակարգը: Այս համակարգում առկա բոլոր հասկացությունները և սկզբունքները ունիվերսալ են և համատեղելի են ցանկացած այլ ժամանակակից համակարգի հետ:

Ի՞նչ է անհրաժեշտ մասնակցության համար

Մասնակցության համար անհրաժեշտ է հայերենի գերազանց իմացություն, համակարգչի հետ աշխատելու հիմնական գիտելիքներ, պարզ հաշվարկների կարողություն և, ամենակարևորը, նոր գիտելիքներ և հմտություններ ստանալու ցանկություն:

Ինչպե՞ս է անցկացվում դասընթացը

Ամբողջ դասընթացը բաժանված է 14 մոդուլի/օրվա, որոնք բաժանված են 4 շաբաթվա մեջ, այսինքն` շաբաթական 3-4 դաս: Մասնակիցները ստանում են մոդուլի նյութը Telegram-ի հատուկ, փակ խմբում: Դասը բաղկացած է տեսանյութերից, թեստերից և առաջադրանքներից: Դասն անցնելու համար անհրաժեշտ է միայն հայերեն ստեղնաշարով համակարգիչ և համացանց:

Տրվո՞ւմ է արդյոք ավարտական սերտիֆիկատ

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին տրվում է ավարտական սերտիֆիկատ, որը վավերացնում է սույն դասընթացին մասնակցությունը: Սերտիֆիկատը թվային է և ուղարկվում է PDF ձևաչափով: Ցանկության դեպքում կարող եք պատվիրել թղթային տարբերակը:

Որքա՞ն է դասընթացի տևողությունը

Դասընթացի ընդհանուր նյութը կազմում է 3 ժամ 15 րոպե, իսկ թեստերը անցնելու համար հարկավոր է ընդհանուր 1 ժամ ժամանակ: Դասընթացը նախատեսված է անցնել 3-ից 4 շաբաթվա ընթացքում:

Ո՞րքան է դասընթացի մասնակցության արժեքը

Դասընթացի արժեքը (ներառյալ բոլոր հարկերը) 65,000դր է յուրաքանչյուր մասնակցի համար: Վճարումը կատարվում է առցանց` բանկային Master կամ Visa քարտերի միջոցով: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է վճարել նաև բանկային փոխանցմամբ կամ IDram համակարգով:

Դեռ ունե՞ք հարցեր. խնդիր չէ՛, ուղարկեք Ձեր հարցը մեր էջին:

Դասընթացի ամբողջական կառուցվածքն ըստ օրերի

Օր 1

Ներածություն

  • Ո՞ւմ համար է նախատեսված այս դասընթացը
  • Ի՞նչ գիտելիքներ և հմտություններ է սովորեցնում դասընթացը
  • Գեղեցկության և ՍՊԱ սրահի ադմինիստրատորի պարտականությունները
  • Դասընթացի կառուցվածք

Օր 2

Հաճախորդների սպասարկում I

  • Գերազանց սպասարկման կարևորությունը
  • Գերազանց սպասարկման ազդեցությունը հաճախորդի և բիզնեսի վրա
  • Հաճախորդի սպասարկման նպատակները
  • Հաճախորդի սպասարկման ընդհանուր կանոններ
  • Ի՞նչ չի կարելի անել հաճախորդին սպասարկելիս

Օր 3

Հաճախորդների սպասարկում II

  • Ի՞նչպես ստեղծել WOW էֆֆեկտ
  • WOW էֆֆեկտ ստեղծելու օրինակներ
  • Հյուրասիրության մատուցման կանոններ և հնարքներ
  • Հյուրասիրության ինքնարժեքի հաշվարկ
  • Հաճախորդի այցելության փուլեր
  • Հետադարձ կապ և կարծիք
  • Ի՞նչպես ստանալ վճարը

Օր 4

Հաղորդակցում հաճախորդների հետ

  • Հաղորդակցման ընդհանուր կանոններ
  • Հաղորդակցման մոտեցում և բովանդակություն
  • Ոչ վերբալ հաղորդակցում
  • Վերբալ հաղորդակցում
  • Գրավոր/առցանց հաղորդակցում
  • Առցանց շփման գործիքների արդյունավետ օգտագործում (Facebook Business Inbox)

Օր 5

Սպասարկման խնդիրների լուծում

  • Դժգոհ է արդյունքից կամ սպասարկումից
  • Սպասարկվել է այլ մասնագետի կողմից
  • Արժեքի հետ կապված թյուրիմացություն
  • Հաճախորդը ստիպված է եղել սպասել կամ երկար է սպասարկվել
  • Հաճախորդն ուշացել է գրանցված ժամից
  • Տեխնիկական խնդիրներ
  • Նույն ժամին երկու գրանցում
  • Գրանցումը կորել/մոռացվել է
  • Մասնագետը տեղում չէ

Օր 6

CRM համակարգ

  • Ներածություն, էլեկտրոնային առցանց համակարգերի առավելությունները
  • Ամպային և լոկալ համակարգեր
  • Անվտանգություն
  • Գրանցում CRM համակարգում
  • Ընդհանուր ծանոթություն
  • Հիմնական կարգավորումներ
  • Հաճախորդներ և CRM

Օր 7

Գրանցումներ, վաճառք

  • Գրանցումներ և օրացույց
  • Վաճառքներ
  • Օրվա շարժը
  • Վերագրանցում

Օր 8

Աշխատակիցներ, ծառայություններ, աշխատանքային գրաֆիկ

  • Ծառայություններ և գնացուցակ
  • Գնային տարբերակներ
  • Անձնակազմ
  • Մուտքի իրավասություններ
  • Սպասարկող մասնագետի և օպերատորի կարգավորումներ
  • Աշխատանքային գրաֆիկ

Օր 9

Սրահի առօրյան

  • Աշխատանքային պրոցեսների կարևորությունը
  • Աշխատանքային օրվա սկիզբ
  • Օրվա անելիքների ցանկ
  • Աշխատանքային օրվա ավարտ

Օր 10

Տեխնիկական խնդիրների լուծում

  • Խնդիրների լուծման արդյունավետ մոտեցում
  • Հոսանքազրկում կամ հոսանքալարերի խնդիր
  • Ջրազրկում կամ ջրագծերի խնդիր
  • Համացանցի կամ համակարգչի խնդիր
  • Ջեռուցման/հովացման համակարգի հետ կապված խնդիր
  • Նյութերի բացակայություն

Օր 11

Նյութեր և պահեստավարում

  • Պահեստ, նյութեր և ապրանքներ
  • Սպառվող նյութեր և վաճառքի ապրանքներ
  • Նյութերի/ապրանքների վաճառք
  • Պահեստի մուտք և ելք
  • Պահեստի հաշվետվություններ

Օր 12

Բիզնես արդյունավետության ցուցանիշներ և հաշվետվություններ

  • Բիզնես արդյունավետության հիմնական ցուցանիշները
  • Ֆինանսական ցուցանիշներ
  • Արդյունավետության ցուցանիշներ
  • Հաշվետվություններ և վիճակագրություն

Օր 13

Առցանց գրանցում

  • Առցանց գրանցում
  • Առցանց գրանցման կարգավորումներ

Օր 14

Հաճախորդի նախասիրություններ

  • Հաճախորդի անձնական քարտ
  • Նախընտրելի մասնագետներ և ծառայություններ
  • Նշումներ և պիտակներ
  • Այցերի և վաճառքների պատմություն

Մինչև հունիսի 6-ը ներառյալ վճարեք 19,500դր. 65,000դր.-ի փոխարեն

Գրանցվեք հիմա և ձեռք բերեք ամբողջ դասընթացը հատուկ գնով:

Մասնակցության համար անհրաժեշտ է

Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն

Telegram հաշիվ

դասի նյութը ստանալու համար

Facebook բիզնես էջ

CRM համակարգի վարժություները անցնելու համար

Gmail.com էլ. հասցե

թեստերի համար

Համակարգիչ և հայատառ ստեղնաշար

Համակարգչի հետ աշխատանքի ընդհանուր գիտելիքներ

փոխանցումով կամ IDram-ով գնելու համար գրեք մեր էջին

Հատուկ առաջարկին մնացել է`